Քաղաքապետարանը հերթական անգամ «ցրում է». «Բարև Երևան» (լուսանկար)
Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նոյեմբերի 27-ին նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել Կոմիտաս 5/ա հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի վերգետնյա մասի շինթույլտվության եւ դրա հետ կապված փաստաթղթեր:
«Քաղաքապետի ստորագրությամբ դեկտեմբերի 10-ի 01/5-67487Հ թվակիր պատասխան նամակում ներկայացվել են պահանջվածի հետ կապ չունեցող բոլորովին այլ փաստաթղթեր: Այնպիսի տպավորություն է, որ հույսը դրել են այն բանի վրա, որ տրված փաստաթղթերը չեն կարդացվելու ու քաղաքապետարանն իր գործը համարելու է կատարած: Տիկին Բախշյանը ստիպված կրկին նամակ է հղել քաղաքապետին՝ պնդելով տրամադրել իր մատնանշած փաստաթղթերը»,- ասվում է խմբակցության հայտարարության մեջ: