«Ժողովուրդ». Բաղնիքի ոսկու շուկայում այսօր ստուգումներ կանցկացվեն
«Ժողովուրդը» գրում է. Այսօր Երևանի ոսկու շուկայում (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության, առողջապահության նախարարության տեսչությունների, գործակալությունների, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչության և պետական եկամուտների կոմիտեի կողմից ստուգումներ են անցկացվելու։ «Ժողովուրդը» հիշեցնում է, որ նախորդ հինգշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ոսկու շուկայում դեկտեմբերի 10-ին ստուգումներ են իրականացվելու, ինչի համար էլ հնարավոր է աշխատակիցներներն այսօր բողոքի ակցիա անցկաց֊նեն։ Նրանց միանալու են նաև ոսկու արտադրամասերի ղեկավարները։ Պատճառն այն է, որ շուկայի ղեկավարությունը ոսկու արտադրամասերի ղեկավարներին զգուշացրել է «թաքցնել» ոսկու համար օգտագործվող հալման գործիքները, քանի որ նման շենքային պայմաններում դրանցով աշխատելն անօրինական է։
Մանրմասները կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում