Բաժիններ՝

Հայտնի են «Time» ամսագրի վարկածով «Տարվա մարդու» հավակնորդները. նրանց թվում են Օբաման ու Ասադը

Ամերիկյան «Time»  ամսագրի վարկածով «Տարվա մարդու» հավակնորդների թվում է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հաղթողի կամ «Տարվա մարդու» անունը հայտնի կդառնա չորեքշաբթի:

Ամսագրի գլխավոր խմբագիր Նենսի Գիբսը երկուշաբթի հայտարարեել է, որ  2013թ. տարվա մարդու  տասը հավակնորդների  թվում են նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Հռոմի Պապ Ֆրնցիսկոսը,  «Amazon» օնլայն խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Տեխաս նահանգից սենատոր Թեդ Քրուզը, սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը, ԱՄՆ առողջապահության նախարար Քեթլին Սեբելիուսը, ԱՄՆ նախկին հատուկ  գործակալ Էդուարդ Սնոուդենը եւ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան էդիթ Վինսդորը:

NBC-ի հարցման համաձայն` նշվածներից ամենահավանական թեկնածուն  Ֆրանցիսկոս Պապն է:

Ուշագրավ է, որ Օբաման արդեն երկու անգամ հռչակվել է «Տարվա մարդ»` 2008 եւ 2012թթ-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս