Բաժիններ՝

«ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի նոր ժամանակացույցով

«ՏաԹևեր» ճոպանուղին տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերին 13-ին, 14-ին և 15-ին ուղևորներին չի սպասարկելու` տեխնիկական անձնակազմի համար ուսուցողական դասընթացներ իրականացնելու պատճառով: Նման դասընթացները ճոպանուղու անխափան աշխատանքի ու ուղևորների անվտանգության ապահովման կարևոր նախապայմաններից են:

Ս.թ. դեկտեմբերի 30-ին` ինչպես և յուրաքանչյուր երկուշաբթի, «ՏաԹևեր»-ում կիրականացվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ:

Ս.թ. դեկտեմբերի 31-ից 2014թ. հունվարի 5-ը ներառյալ «ՏաԹևեր» ճոպանուղին չի աշխատի` Ամանորի կապակցությամբ:

Հունվարի 6-ին «ՏաԹևեր»-ը կաշխատի և բոլոր ցանկացողներին կտեղափոխի Տաթևի վանք, որտեղ կմատուցվի Սբ. Ծննդյան պատարագ:

Այնուհետև, ողջ ձմռան ընթացքում, «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի ավանդական ձմեռային ժամանակացույցով` միայն շաբաթ և կիրակի օրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս