Նոր սկանդալ ՀԳՄ-ում. Գրողները միությունից դուրս գալու դիմում են գրել
Հայաստանի գրողների միությունում հերթական սկանդալն է հասունանում, մի քանի գրողներ դիմում են գրել ԳՄ-ից դուրս գալու համար: Գրականագետ Հասմիկ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է , որ ինքը եւ Արքմենիկ Նիկողոսյանը դիմում են գրել ԳՄ-ից դուրս գալու համար, Գուրգեն Խանջյանն էլ որոշել է սառեցնել անդամակցությունը:
Հասմիկ Հակոբյանն ասաց, որ դիմում գրելու պատճառն այն է, որ ՀԳՄ նախագահ Էդվարդ Մելիտոնյանն իր թեկնածությունն է ներկայացրել գրականության գծով պետական մրցանակին:
«Մի շարք գրողներ պարոն Մելիտոնյանին նախօրոք ասել էին, որ հանի թեկնածությունը, քանի որ ինքը ԳՄ նախագահ է եւ անհավասար մրցակցության պայմաններում է: Բայց ինքը չարեց դա, մենք դիմում ենք գրել, որ դուրս գանք՝ մտածելով, որ գործ չունենք այն ԳՄ-ում, որտեղ նման մթնոլորտ է տիրում, եթե չենք ուզում հավասարվել իրենց, պետք է դուրս գանք»,- ասել է գրականագետը:
Մանրամասները այստեղ`