Բաժիններ՝

Կենդանաբանական այգին անցել է ձմեռային ռեժիմի

Երևանի կենդանաբանական այգին դեկտեմբերի 1-ից անցել է ձմեռային ռեժիմի: Դրանով պայմանավորված` այգու ժամացանկում փոփոխություններ են տեղի ունեցել:

Դեկտեմբերի 1-ից այգին աշխատում է ժամը 10:00-18:00-ը, իսկ տոնական, շաբաթ, կիրակի օրերին`10:00-18:30-ը, դրամարկղը բաց է համապատասխանաբար 10:00-17:30-ը և 10:00-18:00-ն:

Այս մասին Gazeta.am-ին տեղեկացնում են կենդանաբանական այգուց:

Երևանի կենդանաբանական այգում ձմռան նախապատրաստման աշխատանքները սկսվել էին դեռ օգոստոսին: Ուսումնասիրվել են այգու բոլոր բաժինների հիմնահարցերը, ձմռան հետ առնչվող աշխատանքները,որոնք ամբողջ ընթացքով իրականացվում են:

Գազաֆիկացումն իրականացվել է դեռ 2011-ին Երևանի քաղաքապետարանի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հավելյալ ներդրումների արդյունքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս