Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Բագարան-Արմավիր ճանապարհահատվածները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Բագարան-Արմավիր ճանապարհահատվածները:
Դժվարանցանելի են Երևան-Սևան, Եղեգնաձոր-Գորիս, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները, Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հատվածը և Դիլիջանի ոլորանները:
Ներկա պահին ձյուն է տեղում Քյարքիի ոլորանների և Սիսիան քաղաքի հատվածում:
Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: