Բաժիններ՝

Վարդան Պետրոսյանի փաստաբանը նոր հակափաստարկներ է ներկայացնում

aravot.am –ի փոխանցմամբ` դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վստահեցնում է՝ «ՆԻՎԱ»  մակնիշի ավտոմեքենայի հետ Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումը տեղի չի  ունեցել հողածածկ գոտում՝  երթևեկելի մասից դուրս, ինչպես տարածում է տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը: Ըստ պարոն Բաղդասարյանի, դեպքի լուսանկարներից էլ ակնհայտ երեւում է, որ վթարը եղել է երթեւեկելի բանուկ հատվածում. «Այո՛, եթե իսկապես երթեւեկելի հատվածից դուրս տեղի ունեցած լիներ վթարը, ինչպես պնդում է պարոն Բալոյանը, Վարդան Պետրոսյանը վթարի մեջ կճանաչվեր մեղավոր»: Պարոն Բաղդասարյանին նաեւ զարմացրել են պարոն Բալոյանի այն հայտարարությունները, թե վթարի 3D մոդելավորված տարբերակի վերարտադրության վերաբերյալ նյութով փորձել են  «ՆԻՎԱ»-ի վարորդին մեղադրել վթարի մեջ և Վարդան Պետրոսյանին արդարացնել. «Մենք ընդամենն առաջարկել ենք միասին քննարկել եւ վեր հանել դեպքի օբյեկտիվ ճշմարտությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս