Բաժիններ՝

Բուդաղյանների պաշտպանը պայքարը շարունակում է դատարանում

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած հունիսմեկյան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին:

Բուդաղյանների պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ իրենք շարունակում են պայքարել: «Մենք դատարանում ենք, պայքարում ենք: Նախաքննական մարմինը հերթական նիստում նորից նյութերը չներկայացրեց, ընդամենը 270 լրացուցիչ նյութ բերեց, դրան գումարած նաև մինչ այդ բերվածը, և էլի նույն պատմությունը սկսվեց: Մենք իրենցից պահանջում ենք բերել այդ նյութերը, իրենք անընդհատ հղում են կատարում նախաքննական գաղտնիքի վրա, այս պայքարը շարունակվելու է մյուս դատական նիստին»,- ասել է Ալումյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս