«Միսս Երկիր» մրցույթի հաղթող է ճանաչվել Վենեսուելայի ներկայացուցիչը
Վենեսուելացի մոդել Ալիս Հենրիչը դարձել է «Միսս Երկիր-2013» գեղեցկության մրցույթի հաղթող, հաղորդում է РИА Новости-ն:
«Միսս Երկիր» մրցույթին այս տարի մասնակցելու համար Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա էին ժամանել 88 գեղեցկուհիներ: Ժյուրին ընտրել է ութ լավագույններին, որոնք ներկայացրել են Ավստրիան, Հարավային Կորեան, Մեքսիկան, Թայլանդը, Լեհաստանը, Ֆիլիպինները, Վենեսուելան եւ Սերբիան: Հաղթողին ընտրելիս ժյուրին հաշվի է առել նաեւ ուղղված հարցերին գեղեցկուհիների տված պատասխանները: