Բաժիններ՝

Ուկրաինայի հաջողությունը նաեւ Հայաստանի ու Մոլդովայի հաջողությունն է. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հանդես է եկել Կիեւի մայդանում եւ իր աջակցությունը հայտնել Ուկրաինայի եվրաինտեգրմանը:

«Այսօր դուք ոչ միայն պաշտպանում եք ձեր ապագան, այլեւ Ուկրաինայի ապագան, դուք պաշտպանում եք բոլորիս»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Սաակաշվիլիի խոսքով` Ուկրաինայի ազատության հաջողությունը նաեւ Վրաստանի, ինչպես նաեւ Հայաստանի ու Մոլդովայի ազատության հաջողությունն է: «Եթե մենք միասին չլինենք, ապա կրեմլյան մարդասպանը մեզ առանձին –առանձին կոչնչացնի»,-հայտարարել է նա:

Սաակաշվիլին նաեւ հասկացնել է տվել, որ Մաքսային միությունը «կործանում է ու կոռուպցիա»: «Կասկած չկա, որ ձեր հաղթանակը կփոխի մեզ եւ Ռուսատանը: Ուկրաինական հաղթանակը վերջ կդնի Պուտինի ռեժիմին, իսկ դասագրքերում կգրեն, որ Ռուսական կայսրության գոյությունը դադարեց Եվրոմայդանում»,-հայտարարել  է Սաակաշվիլին ուկրաիներենով:

Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն  շտապել է լրագրողներին հայտնել, որ Սաակաշվիլին ազատ է իր գործողություններում, «նրա ելույթներն ու այլ գործողությունները չեն արտահայտում Վրաստանի կառավարության տեսակետը»:

Վրաստանի կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկա ղեկավարությունը Ուկրաինայում իրադարձությունների վերաբերյալ զուսպ դիրքորոշում ունի, եւ կատարվող գործընթացները համարում է «ինքնիշխան պետության ներքին գործը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս