Պետական լեզվի մասին օրենքի նախագիծ կներկայացվի Վրաստանի խորհրդարան
Մոտ ապագայում Վրաստանի խորհրդարան կներկայացվի պետական լեզվի մասին օրենքի նախագիծ, «Frontnews»-ին ասել է խորհրդարանի կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Նուկրի Կանտարիան:
Ըստ նրա` օրինագիծը ենթադրում է պետական լեզվի պաշտպանություն եւ աջակցություն: Մինչ այդ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել էր, որ պետական լեզվի մասին պետք է զբաղվի պետությունը, որպեսզի վրացերենի սահմանադրական պաշտպանությունը երաշխավորված լինի: