Բաժիններ՝

Հայաստան են ժամանել ռուսական բանակի 2 հազարից ավելի նորակոչիկներ

Ռուսական բանակի հայաստանյան բազայում զինծառայողների ռոտացիա է տեղի ունենում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ռուսաստանյան բանակի Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ավելի քան 1600 զինծառայողներ ուղարկվել են Վոլգոգրադի և Բուդյոնովսկի զորամասեր, որտեղից էլ նրանք զորացրվելու են:

Զորացրվողների փոխարեն արդեն իսկ իրականացված ավելի քան 20 ավիաչվերթներով Երևան և Գյումրի են ժամանել 2 հազարից ավելի նորակոչիկներ՝ շարքայիններ և սերժանտներ, ովքեր տարբեր ռազմական մասնագիտությունների գծով նախնական ռազմական պատրաստականություն են անցել ռուսական բանակի կրթական կենտրոններում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930