Գողացված հեռախոսներից մեկը հայտնաբերվեց
Նոյեմբերի 27-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել 1979 թ. ծնված Անահիտ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, իր ծանոթ Լյովիկը տանը ձեռքով հարվածել է իր դեմքին և տնից հափշտակել իրեն պատկանող 2 բջջային հեռախոսները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լյովիկը 1985 թ. ծնված Լևոն Ս.-ն է, որը նոյեմբերի 28-ին, ժամը 13.50-ին, բերման է ենթարկվել բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է բջջային հեռախոսներից մեկը:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն