Թուրքիան ողջունել է Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունը

Թուրքական  Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ողջունել է Իրանի ու «Վեցյակի» միջև Ժնևում ձեռք բերված համաձայնությանը, որն առնչվում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորմանը: Դրա հետ կապված՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Twitter-ի իր էջում գրել է, որ ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը:

Ավելի ուշ Գյուլն իր աջակցությունն է հայտնել խնդրի դիվանագիտական կարգավորմանը՝ ընդգծելով, որ անցյալում Թուրքիան քանիցս հյուրընկալել է կողմերին՝ բանակցություններ անցկացնելու համար:

Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարություն է տարածել նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև համաձայնագրի կապակցությամբ, որում ողջունել է դա և շնորհավորել է կողմերին՝ կապված նրանց կառուցողական ջանքերի հաջողության հետ:

Տեսանյութեր

Լրահոս