Բաժիններ՝

Ուկրաինական ընդդիմությունը Յանուկովիչին ու Ազարովին մեղադրել է պետական դավաճանության մեջ

Украинская правда թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և վարչապետ Նիկոլայ Ազարովին երեկ մեղադրել է պետական դավաճանության մեջ: Ընդ որում, քաղաքական գործիչն իր այդ հայտարարությունն արել է Ուկրաինայի խորհրդարանի ամբիոնից.

«Հենց նոր Նախարարների կաբինետն ընդունեց ապօրինի ու հակասահմանադրական որոշում Ուկրաինայի եվրաինտեգրման ուղղվածության կասեցման մասին: Մենք պահանջում ենք, որ Ազարովը վաղն (այսօր) առավոտյան ներկայանա խորհրդարան, Յանուկովիչը նույնպես»:

Նշվում է, որ Յացենյուկի առաջարկը հավանության է արաժանացել ընդդիմադիր այլ խմբակցությունների կողմից: Յացենյուկն ընդգծել է նաև, որ եթե Յանուկովիչը որոշել է չստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա դա հիմք կհանդիսանա նրա նկատմամբ իմփիչմենթ (անվստահություն) հայտնելու համար:

Սրանից առաջ հաղորդվել է, որ Վիկտոր Յանուկովիչը նախկինի նման մտադիր է մասնակցել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին, ուր ի սկզբանե պլանավորված էր ստորագրել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս