Վրաստանի մշակույթի նախարարությունը չի պատրաստվում Գորիում վերականգնել Ստալինի հուշարձանը
Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը Գորիում Ստալինի արձանը վերականգնելու որոշում չի ընդունել: Այս մասին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են նախարարությունից:
Նախարարությունից հաղորդել են, որ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները, թե դեկտեմբերի 21-ին` Ստալինի ծննդյան օրը, Գորիում կրկին կկանգնեցվի նրա հուշարձանը, չի համապատասխանում իրականությանը, եւ նախարարությունը նման որոշում չի ընդունել:
Նշվում է, որ Գորիում Ստալինի արձանի վերականգնման անթույլատրելիության մասին դեռ սեպտեմբերին հայտարարել էր ներկայիս վարչապետ, այն ժամանակ ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին: