Բաժիններ՝

Վրաստանում մրցույթ են հայտարարելու Ստալինի հուշարձանի ապամոնտաժման շուրջ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Թելավի քաղաքի ղեկավարությունը հայտարարելու է Իոսիֆ Ստալինի հուշարձանի ապամոնտաժման մրցույթ: Խորհրդային առաջնորդի երկրպագուներն այդ արձանը տեղադրել են առանց տեղի իշխանությունների հետ համաձայնության:

Քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ հուշարձանի ապամոնտաժումն արժենալու է ավելի քան հազար լարի, ինչի համար էլ անհրաժեշտ է մրցույթ անցկացնել: Սեպտեմբերի սկզբին Թելավիի քաղաքապետարանը պահանջել էր, որ հուշարձանի ապամոնտաժմամբ զբաղվեն նրանք, ովքեր և տեղակայել են այն:

Խոսքը գնում է «Ստալին» կազմակերպության ակտիվիստների մասին: Սակայն նրանք հրաժարվել էին ապամոնտաժել հուշարձանը և ստորագրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն հուշարձանի: Դրա հետ կապված՝ հուշարձանի ապամոնտաժմամբ սկսել են զբաղվել քաղաքային իշխանությունները:

Երեք մետր բարձրություն ունեցող Ստալինի հուշարձանը Թելավիում հայտնվել է սեպտեմբերի 1-ին: Այն տեղակայվել է Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշահամալիրի մոտ: Դրանից քիչ անց Ստալինի հուշարձանը ենթարկվել էր հարձակման. այն ներկել էին նարնջագույն և նրա շուրջ թողել էին մի շարք գրություններ՝ «Մարդասպան», «Ո՛չ ստալինիզմին» և այլն:

Ավելի վաղ՝ խորհրդային ժամանակներում, Թելավիում արդեն իսկ գտնվել է Ստալինի հուշարձանը, ինչը, սակայն, ապամոնտաժվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս