Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Ռուսաստան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Հասանովը Մոսկվա է մեկնել՝ մասնակցելու համար ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ՀՕՊ-ի միասնական համակարգեր ձևավորել Հայաստանի ու Ղազախստանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս