 
                        Մարգվելաշվիլին ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը
 
                                    Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր երդմնակալության պաշատոնական արարողության ժամանակ նախագահական երդում է տվել` խոստանալով «կատարել Վրաստանի Սահմանադրությունը եւ ամեն ինչ անել` երկրի զարգացմանն ու միասնականությանը հասնելու համար», հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
Մարգվելաշվիլին ընդունել է նաեւ զինծառյողների շքերթը` այդպիսով ստանձնելով նաեւ գերագույն հրամանատարի պարտականությունները:
Երդմնակալության արարողությանը մասնակցել են վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանի պատրիարքը, 53 երկրների պատվիրակություններ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        