Բաժիններ՝

Եթե Շանթը հոգեկան հիվանդ է, ուրեմն՝ հայ ժողովրդի 95 տոկոսն էլ է հոգեկան հիվանդ. Ա Բախշյան

Եթե Շանթ Հարությունյանը հոգեկան հիվանդ է, ուրեմն՝ մեր հասարակության 95 տոկոսն էլ հոգեկան հիվանդ է, և քանի որ 95 տոկոսին չեն կարողանում հոգեբուժարան տանել, որոշել են Շանթի´ն հոգեբուժարան տանել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով խիստ մտահոգված է ընդդիմադիր գործչի ճակատագրով:

«Այսինքն՝ եթե Շանթի ասածները հոգեկան հիվանդ մարդու ասածներ են և այդ պատճառով ուզում են նրան այդ կարգավիճակը տալ, ուրեմն՝ ասում եմ, որ մեր հասարակության 95 տոկոսը հոգեկան հիվանդ է: Թող դուրս գան, լսեն՝ փողոցներում մարդիկ ինչեր են խոսում: Միայն Շա´նթը չի ասում դա, ուղղակի՝ Շանթն այն համարձակ, գիժ-հայրենասեր տղան է, որն իր երկրի, պետականության նկատմամբ այնքան պատասխանատվություն ունի, որ ո´չ մի բանի առաջ կանգ չի առնում և ասում է՝ պետք է հեղափոխություն անել»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ «Երևան –կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Շանթ Հարությունյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, ինչն, ըստ թերթի, հնարավորություն կտա «Նոյեմբերի 5-ի» գործի դատավարությունն անցկացնել առանց Շանթի հրապարակային ելույթների:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս