Թուրքիան ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը վերսկսել են ազատ տնտեսական գոտու բանակցությունները

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը վերսկսել են բանակցություններն ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ:

Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի միջև: Վերջինս արդեն իսկ այցելել է Դիարբեքիր:

Ազատ տնտեսական գոտին ստեղծվելու է Էրբիլում (Հյուսիսային Իրաք): Թուրքիան ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին բանակցություններ են վարում 2008 թվականից, սա ազատ տնտեսական գոտու ստեղծմանը խանգարել են տարածաշրջանում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ակտիվ գործողությունները:

Տեսանյութեր

Լրահոս