Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադլի Մանսուրի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Մանսուրը քննարկել են Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում ստեղծված իրավիճակը: Բացի այդ, նրանք քննարկել են նոյեմբերի 13-14-ին Ռուսաստանի ու Եգիպտոսի արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների միջև Կահիրեում անցկացված հանդիպումների արդյունքները:
Պուտինն ու Մանսուրը բարձր գնահատական են տվել այդ հանդիպումների արդյունքներին: Նրանք կարևորել են երկկողմ համագործակցության հետագա խորացումը: