Իլհամ Ալիևը չի մասնակցի Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը, որը Թբիլիսիում տեղի է ունենալու վաղը, Ադրբեջանից մասնակցելու է վարչապետ Արթուր Ռասիզադեն: Այս մասին Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ազեր Թոֆիգօղլու Հուսեինը:
Վերջինս ընդգծել է, որ Արթուր Ռասիզադեն Վրաստան է մեկնելու նոյեմբերի 17-ին: Դրա հետ մեկտեղ ադրբեջանցի դեսպանը ևս մեկ անգամ Մարգվելաշվիլիին է փոխանցել իր երկրի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորանքները՝ կապված Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու հետ:
Ավելի վաղ նշվում է, որ Մարգվելաշվիլիի երդմնակալությանը մասնակցելու հրավերն ուղարկվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Հիշեցնենք, որ Արթուր Ռասիզադեն Ադրբեջանի վարչապետ է հանդիսանում 1996 թվականից (չհաշված 2003 թվականի օգոստոսից մինչև նոյեմբեր առողջական վիճակի պատճառով տված դադարը):