Բաժիններ՝

Դուշանբեում անցկացվել է Էմոմալի Ռահմոնի երդմնակալությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տաջիկստանում այսօր տեղի է ունեցել Էմոմալի Ռահմոնի երդմնակալությունը, ով չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում:

Միջոցառումն անցկացվել է Դուշանբեի Կոխի Միլլատ (Ազգերի պալատ) շենքում, որը կառուցվել է ոչ վաղ անցյալում: Ռահմոնը երդման տեքստը խորհրդարանի երկու պալատների անդամների առջև արտաբերելուց հետո մայրաքաղաքի գլխավոր հրապարակում ընդունել է բոլոր զորատեսակների մասնակցությամբ զորահանդեսը:

Այլ երկրների ղեկավարները չեն հրավիրվել երդմնակալության արարողությանը: Դրան ներկա են գտնվել Տաջիկստանի կառավարության անդամներն ու պատգամավորները, դիվանագիտական կորպուսը, հասարակության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախագահի ընտանիքը:

Տաջիկստանի ԿԸՀ-ի վերջնական տվյալներով՝ Ռահմոնը նոյեմբերի 6-ին անցկացված ընտրություններում հավաքել է քվեների 84.2 տոկոսը: Էմոմալի Ռահմոնը Տաջիկստանի նախագահ է հանդիսանում 1994 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930