Բաժիններ՝

Տաջիկստանի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տաջիկստանի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը նախնական տվյալներով հաղթել է երեկ երկրում անցկացված նախագահական ընտրություններում՝ ստանալով քվեների 83.6 տոկոսը (3.023.000 քվե): Այս մասին Դուշանբեում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Տաջիկստանի ԿԸՀ-ի ղեկավար Շերմուհամմադ Շոհիենը:

Վերջինիս խոսքերով՝ ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 86.6 տոկոս (3.640.000 ընտրող), որոնց 83.6 տոկոսն էլ իր քվեն տվել է Էմոմալի Ռահմոնին: Շոհիենը հավելել է, որ մնացյալ թեկնածուներից ոչ մեկն էլ չի կարողացել հավաքել անգամ քվեների 5 տոկոսը: Ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թվաքանակը կազմել է 4.201.156 մարդ:

Էմոմալի Ռահմոնը Տաջիկստանի նախագահ է հանդիսանում 1994 թվականից: 1992-1994 թվականներին Էմոմալի Ռահմոնը հանդիսացել է Տաջիկստանի Գերագույն խորհրդի նախագահը: Տաջիկստանում նախագահն ընտրվում է 7 տարով: Սա Էմոմալի Ռահմոնի նախագահական 4-րդ ժամկետն է՝ համաձայն 2003 թվականի սահմանադրական ուղղումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս