«Նաիրիտցիների» ակցիան հետաձգվում է. Արմեն Մովսիսյանը խոստացել է, որ աշխատավարձը կվճարվի մինչև չորեքշաբթի

Այսօր «Նաիրիտի» աշխատակիցները պատրաստվում էին բողոքի ակցիա կազմակերպել ՀՀ նախագահի նստավայրի առջև` պահանջելով իրենց մեկ տարվա աշխատավարձը։ Սակայն գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը փորձել է հանգստացնել մարդկանց և առաջարկել է ընդունելություն կազմակերպել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մոտ։ Ա. Մովսիսյանը գործարանի պատվիրակությունից ընդունել է միայն Հրաչ Թադևոսյանին և նրա միջոցով փոխանցել, որ աշխատավարձ կվճարվի մինչև հաջորդ չորեքշաբթի։ «Նաիրիտի» աշխատակիցները ներկայումս գործարանի տարածքում են, քննարկում են իրավիճակը և փորձում են որոշել հետագա անելիքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930