Ազնավուրը կաշառք է վճարել իր հարկերը կրճատելու համար. The Times
Բրիտանական The Times թերթի փոխանցմամբ՝ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ հայտարարել է, որ կաշառք է տվել պաշտոնյաներին՝ իր հարկերը թեթևացնելու համար:
Հետպատերազմյան Ֆրանսիայի ամենահաջողակ երգիչներից Ազնավուրը հայտարարել է, որ կաշառք է տվել քաղաքական գործիչներին, երբ իմացել է, որ ենթարկվելու է հարկային ստուգման:
Ազնավուրի այս խոսքերը Ֆրանսիայում կարող են հասարակական կարծիք ձևավորել, որ հարկային համակարգում լայնորեն տարածված է կոռուպցիան, ինչը հավանության կարժանանա ունևորների կողմից: Ազնավուրը հավելել է, որ Ֆրանսիան լքել է կառավարության ու ԶԼՄ-ների հալածանքներից խուսափելու համար: