Բաժիններ՝

Նեթանյահուն նոր բնակատեղիներ կառուցելու պլանը վերանայել է Ջոն Քերիի հետ զրույցից հետո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նոր բնակատեղիներ կառուցելու վերաբերյալ պլանը որոշել է վերանայել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցից հետո: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին.

«Քերին երեկ խոսել է նրա հետ: Սակայն այդ որոշումը միանձնյա ընդունել է վարչապետ Նեթանյահուն: ԱՄՆ-ը չի թաքցնում իր դիրքորոշումը, որ պաղեստինյան տարածքներում բնակատեղիների կառուցումն ապօրինի է»:

Պսակին ընդգծել է, որ պահպանվում է մինչև 2014 թվականի ապրիլը մերձավորարևելյան խնդրի կարգավորման շուրջ համաձայնության հասնելու նպատակը:

Հիշեցնենք, որ Իսրայելի իշխանությունները նախօրեին վերանայել էին Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում 24.000 տներ կառուցելու պլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Վրաստանում ավարտվել է Խադայի կիրճով անցնող կամրջի 300 մետրանոց կամարի կառուցումը։ Կամուրջը կդառնա Ռուսաստանի հետ սահման տանող նոր ավտոճանապարհի մի մասը։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 17-ին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Կամրջի ընդհանուր երկարությունը կկազմի 437 մետր, իսկ բարձրությունը կիրճի հատակից՝ 166 մետր։ Գերատեսչության փոխանցմամբ՝ նման մասշտաբի կամարակապ կառույցը Վրաստանում աննախադեպ է։ Շինարարության հաջորդ փուլում կամարի վրա կտեղադրվեն հենասյուները, որից հետո կմեկնարկի ճանապարհային երթևեկելի հատվածի կառուցումը։ Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց երկշերտ ավտոճանապարհի նախագիծը նախատեսում է հինգ կամրջի և հինգ թունելի կառուցում։ Կրեստովի լեռնանցքի տակ արդեն ավարտվել է հիմնական և տարհանման թունելների հորատումը։ Դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 9 կիլոմետր է։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1,2 միլիարդ լարի։ Շինարարությունն իրականացվում է Վրաստանի պետական բյուջեի միջոցներով՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ։ Նոր ճանապարհով երթևեկությունը նախատեսվում է բացել 2028 թվականին։ Նոր ավտոճանապարհը կդառնա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասը, որը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների համար։ Ձմռան ամիսներին Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան տեղումների և ձնահոսքերի վտանգի պատճառով երթևեկությունը պարբերաբար սահմանափակվում է։ Նոր ճանապարհի կառուցումը թույլ կտա նվազեցնել բեռնափոխադրումների կախվածությունը եղանակային պայմաններից, փոխադրամիջոցները դուրս բերել Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի տարածքից, ինչպես նաև Քվեշեթիի և Կոբիի միջև ճանապարհի տևողությունը մեկ ժամից կրճատել մինչև 15 րոպե։

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930