Մոսկվայում հայ գործարարի են ձերբակալել` սպանություններ պատվիրելու մեղադրանքով
Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են հայազգի գործարար, «Եվրոկոմպլեքս» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Ստեփան Անանիկյանին: Նա մեղադրվում է 6 մարդու, այդ թվում` իր ծանոթների եւ ազգականների սպանությունը պատվիրելու մեջ: lifenews.ru -ն հաղորդում է, որ 64-ամյա Ստեփան Անանիկյանը ցանկացել է հաշվեհարդար տեսնել նրանց հետ, ովքեր մասնակցություն են ունեցել իր որդու` Քրիստ Անանիկյանի սպանությանը:
Նշվում է, որ Ստեփան Անանիկյանը պատվիրել է իր ազգականների` Սեյրան Խոշբեկյանի, Վարազդատ Մարտիրոսյանի, Մանվել Հակոբյանի սպանությունը` յուրաքանչյուրի սպանության համար վճարելով 300 հազար ռուբլի: Անանիկյանի որդին սպանվել է 2008թ-ին:
Ս.Անանիկյանի նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել, նա, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչել: