Ադրբեջանի ռազմածովային ուժերի նոր բազան շահագործման կհանձնվի հաջորդ տարի
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի նոր բազան շահագործման կհանձնվի հաջորդ տարի: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ նոր բազան գտնվելու է Գարադաղի շրջանի Պուտա ավանի տարածքում:
Ներկայումս այնտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ: Նոր բազան հագեցած է լինելու նավիգիացիայի ժամանակակից միջոցներով ու դիտարկման համակարգերով: Ռազմաբազայի տարածքում կառուցվել են բնակելի տներ՝ նախատեսված զինծառայողների ու նրանց ընտանիքների համար:
Բացի այդ, պլանավորված է առաջիկա տարիներին ռազմածովային ուժերի դիվիզիոններ ծավալել հյուսիսային ու հարավային ուղղություններով: