Բաժիններ՝

Երևանի կենտրոնը նախօրեին վերածվել էր իսկական մարտադաշտի. ՌԴ «1-ին ալիք»

Ռուսական «1-ին ալիքը» անդրադարձել է երեկ Երևանի կենտրոնում ծավալված իրադարձություններին. «Երևանի կենտրոնը նախօրեին վերածվել էր իսկական մարտադաշտի գործող կառավարության կողմնակիցների ու հակառակորդների միջև: Կա մոտ 40 ձերբակալված և գրեթե մեկ տասնյակ տուժած:

Ընդդիմադիր առաջնորդ Շանթ Հարությունյանը նախ կոչ է արել իրականացնել հեղափոխություն և պայթեցնել նախագահական նստավայրը, իսկ հետո նաև ընդհանրապես իր մոտ 100 կողմնակիցներին առաջնորդել է դեպի այդ շենք: Նրանց ճանապարհը փակել է ոստիկանությունը:

Սակայն ցուցարարները փորձել են ճեղքել շղթան: Իրավապահ մարմինների աշխատակիցների վրա թափվել է փայտե մահակներով ու մետաղյա ձողերով հարվածների ալիք, իսկ նրանց ոտքերի տակ պայթեցվել են պայթուցիկ փաթեթներ և բենզինով լի շշեր:

Դրա հետևանքով հոսպիտալացվել է 8 ոստիկան և 1 դեռահաս: Իսկ առավել ակտիվ ընդդիմադիրները, այդ թվում նաև ինքը՝ Հարությունյանն ու նրա որդին, ուղարկվել են ոստիկանատուն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս