Բաժիններ՝

Ադրբեջանում պահեստազորի բարձրաստիճան սպաները վերականգնման խնդրանքով դիմել են ՊՆ-ին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի ավելի քան 10 պահեստազորի բարձրաստիճան սպաներ դիմել են Պաշտպանության նախարարությանը՝ զինված ուժերում վերականգնվելու համար: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:

Պաշտպանության նախկին (1995-2013) նախարար Սաֆար Աբիևի ժամանակ բանակից հեռացած սպաներն իրենց դիմումներում ցանկություն են հայտնել օգտագործել իրենց գիտելիքներն ու փորձը՝ ադրբեջանական բանակի զարգացման համար և խնդրել են վերականգնել իրենց զինծառայությունը զինված ուժերում:

Նշվում է, որ այդ սպաները ժամանակին զբաղեցրել են տարբեր պաշտոններ և Լեռնային Ղարաբաղում մասնակցել են ռազմական գործողությունների: Նրանց թվում կան զորամասերի հրամանատարներ, օդաչուներ, ՀՕՊ-ի գծով մասնագետներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս