Բաժիններ՝

Դորտմունդում վնասազերծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ավիառումբ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի Դորտմունդ քաղաքում հայտնաբերվել և հաջողությամբ վնասազերծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ավիառումբ: Այս մասին հայտնել են Դորտմունդի իշխանությունները:

Ավիառումբը կշռել է 1.8 տոննա: Վտանգավոր գտածոյի պատճառով տարհանվել են 1.5 կիլոմետր շառավղով բոլոր տների բնակիչները, այդ թվում նաև կլինիկան ու ծերանոցը: Ընդհանուր առմամբ՝ տարհանվել է 20.000 մարդ: Սակրավորներն առանց դժվարության վնասազերծել են ավիառումբը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Գերմանիայի վրա նետվել է ավելի քան 2 միլիոն ռումբ, որոնց 20 տոկոսը չի պայթել: Դորտմունդի ամենազանգվածային ռմբակոծությունն իրականացվել է 1945 թվականի մարտի 12-ին, երբ դաշնակցային ավիացիան ոչնչացրել է քաղաքի կենտրոնի 90 տոկոսը:

1607170_20131103205447

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս