Ինչպես է «մահանում» ֆիքսված հեռախոսակապը
Հայաստանում լարային (ֆիքսված) հեռախոսակապի ոլորտի հասույթը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 16.925 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 6.8%-ով։ Այս մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2013թ. հունվար-փետրվար ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ զեկույցում։
Ֆիքսված հեռախոսակապը վերջին տարիներին կայուն կերպով զիջում է դիրքերը բջջային կապին և ինտերնետին։ Համեմատության համար նշենք, որ օրինակ 2009 թվականին ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցումից ստացվող հասույթը 40.3 միլիարդ դրամ էր։
Հեռահաղորդակցության ոլորտի հասույթի մեծ մասը բաժին է ընկել բջջային կապին։ Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ոլորտի հասույթը կազմել է 81.6 միլիարդ դրամ (9.6%-ով ավելի շատ, քան նախորդ տարի)։
Իսկ ինտերնետ հասանելիություն ապահովող ընկերությունները նույն ժամանակահատվածում հասույթը ավելացրել են 11.2%-ով՝ հասցնելով 22.05 միլիարդ դրամի։