Հայաստանը շարունակում է դատարկվել. Հրապարակվել են նոր տվյալները
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես հրապարակեց հունվար-սեպտեմբերի վերջնական ցուցանիշները, այդ թվում՝ ՀՀ ժամանումների և ՀՀ-ից մեկնումների ծավալները 2013թթ. հունվար-սեպտեմբերին։ Կամ, այսպես ասած, արտագաղթի ցուցանիշը։
Ըստ այդ տվյալների՝ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1 118 693 ՀՀ քաղաքացի, ժամանել՝ 996 492 քաղաքացի։ Մեկնողների և ժամանողների հաշվեկշիռը բացասական է՝ – 122 191։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում Հայաստանից անվերադարձ մեկնել են 122 հազար հոգի։
Նշենք նաև, որ արտագաղթի տեմպը նախորդ տարվա համեմատ շեշտակի աճել է։ 2012 թվականի հունվար-սեպտեմբերին մեկնողների և ժամանողների թվի տարբերությունը 109 405 էր։