Զոհրապ Մնացականյան. Հայաստանի հեղինակության խնդիր Հայաստանը չունի

Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին, ըստ նախնական տեղեկությունների, Հայաստանը Ասոցացման համաձայնագրի փոխարեն պատրաստվում է հուշագիր ստորագրել: 168.am-ը ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրապ Մնացականյանից հետաքրքվեց, թե իսկապե՞ս  Հայաստանը պատրաստվում է հուշագիր ստորագրել Վիլնյուսում: Ի պատասխան նա նշեց. «Ֆորմը և բովանդակությունը միմյանց հետ փոխկապակցված են: Կարևորը, առաջնայինը բովանդակությունն է, թե ինչպես մենք կձևակերպենք բովանդակությունը, այն շրջանակը, որի մեջ մենք Եվրամիության հետ, մեր գործընկերների հետ շարունակում ենք աշխատել: Դա կարտացոլվի, կարտահայտվի ֆորմի մեջ: Նոյեմբերին լինելու է գագաթնաժողովը, նոյեմբերի 28-ից հետո 29-նն է լինելու, 29-ից հետո 30-նն է լինելու և կյանքը շարունակվելու է և մեր գործընկերությունը շարունակվելու է: Փաստաթուղթը արտացոլելու է բովանդակությունը, որը մենք Եվրամիության հետ որպես գործընկերներ ունենք»:

Ճշտող հարցին, թե հաստատո՞ւմ եք, որ նոյեմբերին փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է, փոխնախարարը պատասխանեց. «Մեզ համար առաջնայինը բովանդակությունն է, որը մենք կարտահայտենք ձևի մեջ, որևէ փաստաթղթի մեջ: Մենք խոսել ենք մեր գործընկների հետ և ես վստահ եմ, որ մենք կգտնենք մի ձև»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ բովանդակություն եք ակնկալում՝ Զոհրապ Մնացականյանը պատասխանեց. «Ես խոսեցի բազմաթիվ, տարբեր ոլորտների մասին, որոնք այսօր ձևավորում են ՀՀ-ԵՄ գործընկերությունը: Մեր այդ բովանդակության շրջանակում է, որ մենք այսպես, թե այնպես կարտացոլենք ներկայիս իրավիճակը և այն նպատակները, որ մենք՝ երկու գործընկերներով միասին դնում ենք մեր առջև՝ զարգացնելու իրենց հարաբերությունները»: Նա նաև շեշտեց, թե դա վերջին փաստաթուղթը չի լինելու Հայաստանի և Եվրամիության միջև:

Զոհրապ Մնացականյանն ասաց, թե Հայաստանը մտադիր է Վիլնյուսյան գագանաժողովին մասնակցել «ամենալուրջ» մակադակով: Իսկ երբ հետարքրվեցինք, թե դա ի՞նչ է ենթադրում, փոխնախարարը պատասանեց. «Հնարավորինս բարձր ներկայանալի մակարդակ»:

Կարդացեք նաև

ԱԳ փոխնախարարը չհամաձայնեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականին, թե գործող նախագահ Սերժ Սարգսյանը «արկածախնդիր արտաքին քաղաքականություն» է վարում. «Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն իրականացնում է արկածախնդիր քաղաքականություն»:

Ինչ վերաբերում է տեսակետներին, թե Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում ընկել է՝ Զոհրապ Մնացականյանը ևս չհամաձայնեց. «Հայաստանի հեղինակության խնդիր Հայաստանը չունի: Հայաստանն ունի գործընկերներ, որոնց հետ աշխատում է, գտնում է ձևաչափեր, լուծումներ՝ ելնելով իրավիճակից: Վստահության խնդրի վերաբերյալ խոսելիս ասեմ՝ Հայաստանն իրականացնում է իր քաղաքականությունը ելնելով իր շահերից, անվտանգության, տնտեսական ու համագործակցում է իր բոլոր գործընկերների հետ: Մեր գործընկեները Եվրամիությունն է, Եվրամիության անդամ երկրներն են, Ռուսաստանն է և այլն»:

Հարցին, թե չե՞ք կարծում, որ 180 աստիճանով այս շրջադարձն ազդեց Հայաստանի նկատմամբ միջազգային վստահության վրա, նա այսպես արձագանքեց. «Մենք շարունակում ենք նույն կերպ աշխատել մեր գործընկերների հետ: Մենք ունենք հարցեր, որոնց անդրադառնում ենք մեր երկխոսության միջոցով, նույն Եվրամիության գործընկերների հետ էլ: Կան հարցեր, և մեր լուծումները քննարկման միջոցով մենք կգտնենք: Սա շարունակական աշխատանք է, որը, վստահ եմ, բերելու է դրական եզրահանգման, որովհետև մենք գործընկերներ ենք»:

Նա չպատասխանեց Մաքսային միոթյանը վերաբերող հարցերին՝ նշելով, թե ինքը պատասպանատու չէ. «Ինձ ճիշտ հասկացեք: Ես պատասխանատու եմ մեկ բնագավառի համար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս