Նյու Յորքում արգելվել է ծխախոտ վաճառել 21 տարեկանից ցածր մարդկանց
Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքի Քաղաքային խորհուրդը երեկ քվեարկել է 21 տարեկանից ցածր մարդկանց ծխախոտ վաճառելու արգելք մտցնելու օգտին: Ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքը ծխախոտի գնման արգելքի հարցում տարիքը 18-ից բարձրացրել է 21-ի:
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը պետք է օրենքը ստորագրի մեկ ամսվա ընթացքում: 180 օր անց այդ օրենքը պետք է մտնի ուժի մեջ: Արգելքն առնչվելու է նաև էլեկտրոնային ծխախոտներին: Դրա հետ մեկտեղ խստացվել է ծխախոտի անլեգալ վաճառքը:
Ներկայումս ԱՄՆ-ում գործում է դաշնային օրենք, որի համաձայն, ծխախոտ կարելի է գնել 18 տարեկանից: Գործակալությունն ընդգծում է, որ Նյու Յորքը դարձել է առաջին խոշոր քաղաքը, որը ծխախոտի վաճառքի տարիքային սահմանափակումը 18-ից հասցրել է 21-ի: