Բաժիններ՝

Forbes-ը աշխարհի ամենաազդեցիկ մարդ է ճանաչել Վլադիմիր Պուտինին

Forbes պարբերականը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որում ընդգրկվել է 72 մարդ: Այս անգամ այն գլխավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախորդ տարվա համեմատ՝ Պուտինն առաջադիմել է երկու հորիզոնականով և առաջ է անցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից, ով նախորդ տարվա առաջատարն էր:

Պարբերականն ընդգծում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Պուտինին հաջողվել է ամրապնդել Ռուսաստանի վրա իր վերահսկողությունը, միևնույն ժամանակ Օբաման, ընդհակառակը, իր նախագահական երկրորդ ժամկետի համար անսպասելիորեն վաղաժամ զիջել է դիրքերը:

Ընտրության հարցում ազդել են ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը, ով կարողացավ ԱՄՆ-ից փախչել Ռուսաստան, և Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման շուրջ անցկացված բանակցությունները, որոնց ընթացքում Մոսկվային հաջողվեց համոզել Վաշինգտոնին՝ կապված Սիրիայի դեմ ռազմական գործողություն չձեռնարկելու հետ:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նախորդ տարի երկրորդ տեղում էր, այժմ նահանջել է միանգամից հինգերորդ հորիզոնական՝ զիջելով նաև Հռոմի նոր պապ Ֆրանցիսկոսին (4-րդ տեղ):

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 53-րդն է: Ցուցակում ընդգրկվել է 28 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 564 միլիարդ դոլար: Կա նաև 13 նորեկ, որոնց թվում է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այս տարվա ցուցակում ընդգրկվել է 17 երկրի ղեկավար, որոնց ղեկավարած երկրների ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է 48 տրիլիոն դոլար: Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը 6-րդն է, իսկ Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 24-րդը:

1028_powerful-people-composite_400x280

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս