Մոսկվայում գրանցվել է ռեկորդային ջերմություն
RBC-ի փոխանցմամբ՝ երեկ ժամը 16.00-ին Մոսկվայում գրանցվել է 14.9 աստիճան տաքություն, ինչը հանդիսանում է բացարձակ ռեկորդ վերջին 100 տարվա համար: Այս մասին հայտնել է Մոսկվայի օդերևութաբանական կայանը: Սովորաբար այս օրերին Մոսկվայում ջերմաստիճանը ցերեկը կազմում է 9 աստիճան:
Հոկտեմբերի 29-ի համար նախկին բացարձակ ռեկորդը գրանցվել է 108 տարի առաջ՝ 1895 թվականի հոկտեմբերի 29-ին, երբ Մոսկվայում ջերմաստիճանը կազմել է 14.8 աստիճան: Օդերևութաբաններն ընդգծում են, որ բարձր ջերմաստիճան գրանցվել է նաև Պսկովում, Սմոլենսկում ու Տուլայում: