Ծեծկռտուք Գյումրիում. կնոջ և երկու դուստրերի առջև ծեծի են ենթարկել Կ. Սիմոնյանին և 76-ամյա հորը

ԳԱԼԱ -ի փոխանցմամբ` Գյումրիում Շուշանիկ Կուրղինյան փողոցում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել:  Ծեծի է ենթարկվել նախ 76-ամյա Կառլեն Սիմոնյանին և ապա նրա որդուն՝ 50-ամյա Կարեն Սիմոնյանին: Այս ամենը տեղի է ունեցել փողոցում Կարեն Սիմոնյանի ընտանիքի անդամների՝ կնոջ, երկու երիտասարդ աղջիկների և հարևանների աչքի առաջ: Կառլեն Սիմոնյանին շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, և պարզվել է, որ նրա մոտ առկա է կարճատև հիշողության կորուստ և սալջարդ, ինչը գլխին ստացած հարվածների արդյունք է համարվում:

Դեպքի մասին ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ահազանգ է ստացել ընտանիքի դուստրերից՝ Կարինա Սիմոնյանից, ով պատմել է, որ հորն ու պապին ծեծի են ենթարկում փողոցում:

Կարեն Սիմոնյանը, ով աշխատում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում որպես մեխանիկ, վերջերս է իր ընտանիքով վերադարձել ՌԴ-ից և բնակություն է հաստատել Հայաստանում: Նա ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց ամբողջ եղելությունը:

«Սկզբում ծեծել են հորս. հայրս գնացել է, որ կողքի բակից սայլակ վերցնի, որպեսզի կարողանանք շինաղբը հեռացնենք (մենք շինարարություն ենք անում՝ պարիսպ ենք սարքում մեր իսկ սեփականաշնորհած, պլանում գծված տարածքում): Վալոդը հեռվից այլանդակ հայհոյանքներ է տեղացել, հետո էլ թե՝ «դուք ով դարձաք, որ մեր «մայլեն» եկել լավ կզգաք, եկել զաբոռ կսարքեք»:

Կարդացեք նաև

Հասա, որ հայրս գետին էր ընկած, ու արյուն էր գալիս քթից, բերանից, գլուխը բռնել էր: Նա ինձ հենեց պատին, ձեռքերս սեղմած պատին պահեց, Վալոդը էդ պահին քարով, չայնիկով գլխիս կխփեր: Երբ որ ես ընկա ներքև, ու ինքը շարունակում էր խփել, իմ մտքով մի բան անցավ՝ «Ես կմեռնեմ, իսկ ինչ կլինեն իմ աղջիկները, կինս»»,- պատմում էր Կարեն Սիմոնյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս