Բորսայում դոլար չի վաճառվել
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 405.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 405.05 դրամը։ Հիշեցնենք, որ երեկ դոլարի միջին բորսայական փոխարժեքը կազմել էր 405.75 դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 404.5 դրամ, վաճառքինը՝ 407.5 դրամ: