Բաժիններ՝

Wikileaks-ը կայք է գործարկել Էդվարդ Սնոուդենի մասին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Wikileaks կազմակերպությունը կայք է գործարկել՝ ի աջակցություն ԱՄՆ Ազգային անվտանգության (NSA) գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի:

Դրա հիմնական նպատակը միջոցների հավաքումն է՝ դատարանում Սնոուդենի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև նրա մասին տեղեկատվություն տարածելու և լրատվամիջոցներին ԱՄՆ հատուկ ծառայությունների վերաբերյալ նրա տրամադրած գաղտնի տեղեկությունների տարածման համար:

Կայքի մասերից մեկում կարճ նկարագրվում են Սնոուդենի հրապարակած տեղեկությունները, որոնք առնչվում են ԱՄՆ-ում ու Եվրոպայում NSA-ի գործունեությանը: Մեկ այլ բաժնում հավաքված են հրապարակված բոլոր փաստաթղթերը: «Ազդեցություն» բաժնում նկարագրված է հասարակության ու մամուլի արձագանքը Սնոուդենի հրապարակումներին:

Բացի այդ, կայքում տեղ են գտել ամերիկյան իրավապահ իշխանությունների կողմից Սնոուդենին հասցեագրած սպառնալիքները և նրան քաղաքական ապաստան տրամադրելու հետ կապված հարցերը: Առանձին էջում պատմվում է այսպես կոչված «հինգ պարզ քայլի» մասին, որոնց կարող է ձեռնարկել յուրաքանչյուր օգտատեր՝ Էդվարդ Սնոուդենին աջակցելու և սեփական անձնական տվյալները պաշտպանելու համար:

Կայքի այցելուներին առաջարկվում է սոցցանցերում տարածել Սնոուդենի մասին տեղեկատվությունը, միանալ հանրագրին, ինչպես նաև իրականացվում է դրամահավաք՝ հետագայում նրա հնարավոր դատական պաշտպանության և նրա օգտին հասարակական կամպանիա ծավալելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս