Դատավորը «քցե՞լ» է պարուսույցին

«ժողովուրդ»-֊ը գրում է. «Կարծես թե սայլը տեղից շարժվում է։ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը որոշել է դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով՝ դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ։ «ժողովուրդ»-֊ը գրել էր, որ պարուսույց Նունե Մկրտչյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանին պարտքով գումար է տվել ու մինչ օրս չի կարողանում այն հետ ստանալ։ Թեև դատավորի քույրը՝ Ադելինա Հովհաննիսյանը, «ժողովուրդի» հետ զրույցում վստահեցրել էր, թե իր քույրը ոչ ոքի պարտք չէ, սակայն Նունե Մկրտչյանը լուրջ ապացույցներ ունի, որ դատավորն իրեն «քցել» է։ Իսկ թե ինչ կպարզի քննությունը, կիմանանք առաջիկայում։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս