Բաժիններ՝

Բարաք Օբաման սկսել է ստուգել Ազգային անվտանգության գործակալության գործունեությունը

Ամերիկյան ABC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկսել է ստուգել ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության (NSA) գործունեությունը, որը զբաղվում է էլեկտրոնային հետախուզությամբ:

Օբաման ընդգծել է, որ ազգային անվտանգության ոլորտի գործողությունները սովորաբար ծառայում են մեկ նպատակի՝ ամերիկացիներին երաշխավորել նրանում, որ նրանց ոչինչ չի սպառնում, և որ ինքը կայացնում է ճիշտ որոշումներ. «Ես հանդիսանում եմ այդ գործողությունների արդյունքում իրականացվող հետախուզական տեղեկատվության վերջին սպառողը:

Դա վերաբերում է նաև հարցերի այլ լայն շրջանակի: Մենք մանրակրկիտ ստուգման ենք ենթարկում այն, թե ինչպես են մեր հետախուզական ծառայություններն աշխատում արտասահմանում: Գոյություն ունեն շատ խիստ կանոններ՝ կապված նրա հետ, ինչը մենք կարող ենք անել երկրի ներսում:

Սնոուդենի կողմից տեղեկատվություն հրապարակելուց հետո ի հայտ են եկել մի շարք հարցեր: Արտասահմանում գործող հետախուզական ծառայությունների աշխատանքն ավելի քիչ է սահմանափակվում»:

Օբաման, սակայն, հրաժարվել է հայտնել, թե արդյոք նա տեղյա՞կ է եղել նրանից, որ NSA-ն գաղտնալսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը՝ ընդգծելով, որ դա գաղտնի տեղեկատվություն է:

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները չեն բացառում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից տեղեկատվություն հավաքելու սահմանափակումը: Նրա խոսքերով՝ գործընթացի նպատակը պարզելն է, թե ինչ խնդիր կա հետախուզական տեղեկատվություն հավաքելու հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս