Բաժիններ՝

Պետության պարտականությունն է երկրում ապրող հայերի իրավունքների պաշտպանությունը. Էրդողան

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Վանում հայտարարել է, որ Թուրքիայում բնակվող հայերի իրավունքների պաշտպանությունը պետության պարտականությունն է, ինչպես որ մուսուլմանների իրավունքների պաշտպանության պարագայում է:

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայում բնակվող հայերը երկրի մյուս քաղաքացիների նման հարկեր են վճարում: Էրդողանն ընդգծել է, որ իրենք հավանության չեն արժանացնում կրոնական ազգայնամոլությունը՝ հավելելով, որ պետությունը պետք է պաշտպանի քրիստոնյաների և հրեաների և անգամ աթեիստների իրավունքները, ինչը վերաբերում է նաև աղոթելու հնարավորությանը:

Դրանով իսկ Էրդողանը պատասխանել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին, ով Էրդողանին մեղադրել է «մզկիթներ քանդելու և եկեղեցիներ կառուցելու» մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս