Մոսկվան չի պատրաստվում վիզային ռեժիմ սահմանել Ուկրաինայի հանդեպ. Լավրով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան չի պատրաստվում վիզային ռեժիմ սահմանել Ուկրաինայի հետ, սակայն կարծում է, որ երկու երկրների միջև այցերը պետք է իրականացվեն արտասահմանյան անձնագրերով: Այս մասին այսօր Դոնի պետական տեխնիկական համալսարանում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.
«Մենք չենք պատրաստվում սահմանել և ոչ մի վիզային ռեժիմ: Երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, մեր արևելաեվրոպական երկրների հետ մնաց ոչ վիզային ռեժիմը: Ոչ վիզային ռեժիմից վիզային ռեժիմի անցում կատարվեց այն ժամանակ, երբ նրանք մտան ԵՄ, դա անդամակցելու պայմաններից մեկն էր»:
Ուկրաինայի արտգործնախարար Լեոնդի Կոժարան իր հերթին հայտարարել է, որ Կիևին անհանգստացնում է արտասահմանյան անձնագրերով այցերի ռեժիմի մասին Ռուսաստանի հայտարարությունը:
Կոժարայի հետ բանակցություններից հետո Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը նպատակահարմար չի համարում մասնակցել ԵՄ-ի ու Ուկրաինայի հետ եռակողմ խորհրդակցություններին այնպիսի պայմաններում, երբ գործնականում լուծված է ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հարցը: