Բաժիններ՝

2012 թվականին Անիի ավերակներ է այցելել ավելի քան 43.000 մարդ. Հաքան Դողանայ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Կարս քաղաքից 42 կիլոմետր հեռավորության վրա, հայ-թուրքական սահմանին ընկած Անիի ավերակները նոր գեղեցկություն են ստանում աշնանը, ինչն այնտեղ է գրավում տեղի և օտարազգի զբոսաշրջիկների:

Թե՛ երկրի ներսից, թե՛ արտասահմանից լուսանկարիչներ են գալիս այստեղ՝ բնական լուսանկարներ անելու համար: Կարսի մարզի մշակույթի ու զբոսաշրջության վարչության պետ Հաքան Դողանայը զբոսաշրջության զարգացման և Կարսի ճանաչման տեսանկյունից ընդգծել է Անիի ավերակների նշանակությունը:

Դողանայի խոսքերով՝ 2012 թվականին Անի ավերակներ է այցելել 43.657 մարդ (տոմսերով այցելու): Դողանայը ցանկություն է հայտնել, որ այս տարի գերազանցվի այդ ցուցանիշը: Դողանայն ընդգծել է, որ Անիի ավերակները վերածվել են լուսանկարիչների բնական ստուդիայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս