Բաժիններ՝

2 տարվա և 2 ամսվա ընթացքում ես արեցի ամեն ինչ. Բիձինա Իվանիշվիլի

Die Welt-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կլինի հասարակության ակտիվ անդամ. «Ըստ իս, ես կատարեցի այն ամենը, ինչ խոստացել էի: Ես մշտապես ասել եմ, որ չեմ ցանկանում քաղաքականության մեջ մնալ 2 տարուց ավելի:

2 տարվա և 2 ամսվա ընթացքում ես արեցի ամեն ինչ. ավտորիտար կառավարությունը հեռացվեց իշխանությունից և փոխարենը ձևավորվեց նոր, ավելի լավ կառավորություն: Այժմ ցանկանում եմ զբաղվել հասարակության զարգացմամբ: Յուրաքանչյուր քաղաքացի ազդում է քաղաքականության վրա:

Կարծում եմ, որ ես ունեմ ավելի մեծ ազդեցություն, քան՝ շարքային քաղաքացին, դրա համար էլ ես ունեմ հեղինակություն ու փորձ: Հավանաբար, կստեղծենք հասարակական կազմակերպություն: Դրա նպատակը քաղաքական իրավիճակի վերլուծությամբ հասարակությանն օգնելն է:

Մարդկանց մոտ մշտապես խնդիրներ են առաջանում որոշումներ ընդունելիս, երբ անհրաժեշտ է ընտրել քաղաքականություն: Ես ինձ համարում եմ լավ վերլուծաբան և ցանկանում եմ արագացնել քաղաքական գործընթացների հետ մարդկանց ծանոթանալու գործընթացը

Մեզ մոտ ամեն ինչ թափանցիկ է: Ներկայումս Վրաստանում ընթանում է օրինականության վերականգնում: Բազմաթիվ նախկին բարձրաստիճան անձինք, ինչպիսին որ ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին է, նստած են բանտում, տարվում են այլ հետաքննություններ:

Ես չեմ ցանկանում, որ նախագահն ու մյուս բարձրաստիճան անձինք նստեն բանտում, երկրի համար դա լավ չէ: Սակայն եթե նրանք օրենք են խախտել, ապա օրենքը պետք է մեկը լինի բոլորի համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվանիշվիլին խոստացել էր իր իրավահաջորդի անունը հրապարակել հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից մեկ շաբաթ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս