Բաժիններ՝

Իրանը մտադիր է 14 միլիարդ դոլար ներդնել նավթագազային և նավթաքիմիական ոլորտներում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հայտարարել է երկրի տնտեսության նավթագազային և նավթաքիմիական ոլորտներում 14 միլիարդ դոլար ներդնելու իր որոշման մասին: Այդ միջոցները հատկացնելու է Զարգացման ազգային հիմնադրամը:

Դրանով իսկ նախատեսվում է մասամբ փոխհատուցել այն ոլորտների ֆինանսավորման պակասը, որոնց առնչվել են Թեհրանի դեմ սահմանված միջազգային և միակողմանի պատժամիջոցները:

Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ իրենց քաղաքականությունը նախատեսում է առաջնահերթ նախագծերի տարանջատում, որոնց կարելի կլինի իրագործել ազգային ու օտար ներդրումների ներգրավման հաշվին:

Ավելի վաղ իրանական կողմը հայտնել էր «Հարավային Փարս» գազային հանքավայրի մշակման մեջ մոտ 25 միլիարդ դոլար ներդնելու իր պլանի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս